2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Սահմանը իսկապես Ալիևն է գծել

Սահմանը իսկապես Ալիևն է գծել
25.05.2024 | 13:14

Կիրանցում սահմանազատման գործընթացի մանրամասներին տեղյակ մի պաշտոնյա ոչ պաշտոնապես լրագրողիս հայտնեց, որ ի սկզբանե նախատեսված է եղել միջպետական ավտոճանապարհի Կիրանցի կամուրջը թողնել Հայաստանին, դրա փոխարեն Ղզըլ Հաջիլի գյուղի կամուրջը, որը ռազմավարական նշանակություն չունի և գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո, հանձնել Ադրբեջանին: Ադրբեջանի ղեկավարը, սակայն, որոշել է, որ Ադրբեջանը պատերազմում հաղթած պետություն է, իրենք են գծում սահմանները,Կիրանցի բնակիչները պետք է անհապաղ ու անտրտունջ կատարեն իրենց բոլոր պահանջները։ Ուստի կամուջների փոխանակությունը չի կայացել։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի այն խոսքերը, թե Իլհամ Ալիևը զայրացել է Կիրանցի բնակիչերի ակտիվությունից, նրանց շարժումից, ուստի սահմանագիծը միակողմանի կերպով ի վնաս Կիրանցի է գծել, ճշմարտություն է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1592

Մեկնաբանություններ