ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Նախարարն ու նրա առանձնատուն կառուցող թոշակառու մայրը

Նախարարն ու նրա առանձնատուն կառուցող թոշակառու մայրը
17.05.2024 | 16:50

«Հետք»-ը ծավալուն հրապարակում է կատարել ՔՊ տնտեսական, ասֆալտի, ենթակառուցվածքների թեմաներով հանրային ճանաչում ձեռք բերած նախարար Գնել Սանոսյանի մոր գույքի, ավելի ճիշտ նոր կառուցվող առանձնատան մասին։

Հետաքննող լրագրողները մանրամասն ներկայացրել են Գնել Սանոսյանի թոշակառու մոր կողմից տնօրինվող գույքի ձեռք բերման պատմությունը, շուկայական արժեքը, հողամասի գերարագ ձևակերպումը, նախագծի, շինարարական թույլատվության գերարագ ձեռքբերումը և այլն։

Ըստ հրապարակման առանձնատան կառուցման մանրամասն ներկայացված ծախսերը կազմում են 250 հազար ԱՄՆ դոլար: Հատկանշական է, որ Գնելի, նրա կնոջ և փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրերի և բանկային հաշիվների շարժերը վկայում են, որ նախարար քաղաքացի Սանոսյանը չունի նման միջոցներ և ոչ մի քոռ կոպեկով չի մասնակցել գործընթացին և չկան ձևակերպված փոխառություններ։

Օդում պտտվող կասկածներին ի պատասխան մեր հարգելի նախարարը պատասխանել է, որ առանձնատան հողի սեփականության ձեռք բերման և կառուցման ֆինանսավորումն իրականացնում են իր եղբայրները, որոնք զբաղվում են արտագնա աշխատանքով։

Իհարկե մենք հավատում ենք մեր աշխատասեր, ազնիվ նախարարին և խնդրում ենք կասկածողներին հրամցնել մի քանի փաստաթղթեր։

1. Եղբայրների կողմից դեպի Հայաստան կատարված փոխանցումների բանկային անդորրագրերը, որոնք անկասկած պետք է լինեն։ Եթե դրանք չկան, ապա առնվազն կարելի մտածել, որ փեշով փողերը ՀՀ են բերվել կանխիկ, բայց այդ դեպքում տասը հազար դոլարից ավելի գումարը պետք է մաքսային ձևակերպումներով առգրավվեր։ Մնում է մի տարբերակ, որ բարի կամեցող եղբայրներն առնվազն 27 անգամ հատել են ՀՀ մաքսային սահմանը` գրպանում ունենալով 9999 ԱՄՆ դոլար։ Դա դժվար չէ ստուգել երկիր ժամանողների ցանկերում։

2. Նախարարի եղբայրների արտասահմանում եկամուտներից եկամտային հարկի վճարման անդորրագրերը, որոնք, ըստ ՀՀ հարկային օրենսգրքի, պետք է վճարվեին բազայի նկատմամբ 11 տոկոս դրույքաչափով: Դա էլ դժվար չէ ստուգել ՊԵԿ բազաներում։

3. Ավելի քան երկու հարյուր հազար ԱՄՆ դոլարի կոնվերտացիայի անդորրագրերը, քանի որ 100 հազար դրամը գերազանցող գումարի կոնվերտացիայի համար փոխանակման կետերն իրականացնում են անձնագրային տվյալների գրանցում` համաձայն ՀՀ ԿԲ գործող փողերի լվացքի դեմ ուղղված օրենսդրության պահանջների։ Դա էլ դժվար չէ ստուգել ՀՀ ԿԲ մոնիտորինգային բազաներում։

4. Շինարարութնունն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի դիմաց վճարումների բանկային փոխանցումների անդորրագրերը և պատվիրատուին տրամադրված հաշիվ ապրանքագրերը, քանի որ անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ օրենքով 300 հազար դրամից ավելի կանխիկ գործառնությունները արգելվում են։

Կարծում եմ` հարգելի նախարարի եղբայրները չէին կարող գտնվել արտագնա աշխատանքում և նույն ժամանակ սեփական ձեռքերով առանձնատուն կառուցել ՀՀ տարածքում։

Դա էլ դժվար չէ ստուգել ՊԵԿ tax service հարթակում։

Ժողովուրդ ջան,արդեն ծիծաղու՞մ եք:

5. Հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ շինարարությունն իրականացնող բանվորներին վճարվել է կանխիկ կերպով և կամ էլ նրանք գրանցված աշխատողներ չեն եղել:

Սպասվելիք փաստաթղթերի, անդորրագրերի ցանկը կարելի էր շարունակել, բայց այսքանով ժողովուրդը կարող է բավարարվել։

Հիմա մի վերջին հարց, արդեն հարգարժան նախարարին։

Դուք հավատու՞մ եք Ձեր պատասխանին:

Որպես վերջաբան։

Բոլոր ազնիվ, միամիտ քաղաքացիները սպասում են վերոհիշյալ փաստաթղթերի հրապարակմանը։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 966

Մեկնաբանություններ