25.12.2020|
00:35
Մինչ Ադրբեջանը «լոնքելով» առաջ է գալիս, իսկ Հայաստանում ժողովուրդը պահանջում է վարչապետի հրաժարականը, Թուրքիան ձեռքերը ծալած չի նստում։ Ըստ լուրերի՝ Թուրքիան Ադրբեջանի հետ մեկտեղ աշխարհից պահանջում է փակել Հայաստանի ատոմակայանը։ Իշխանական աղբյուրները այս տեղեկությունը անհիմն են համարում, իսկ էներգետիկներին մոտ կանգնած աղբյուրները ոչինչ չեն բացառում, հիշեցնելով, որ Հայաստանի ատոմակայանը կառուցման օրից Թուրքիայի կոկորդում է։