Ի՞նչ է եղել:
Ինչի՞ վրա եք հրճվում, ուրախանում:
Հունվարի 1-ից ռուսը իրանական անցակետը ձեզ է տալի՞ս, իրանական սահմանի հսկողությունն էլ հետը՞:
Ձեր սուվերենությունը բնագծեր է նվաճու՞մ:
Պինդ բռնեք ձեր չեղած ինքնիշխանությունն ու դրա քվինտ էսենցիա Նիկոլին:
Մենք հայ-իրանական և ոչ էլ հայ-թուրքական սահման չենք ունեցել և չունենք:
Եղել է ռուս-իրանական ու ռուս-թուրքական:
Դուք գոնե պատկերացնու՞մ եք, թե ռուսի գերբակիր դրոշը այդտեղից հանելուց հետո ինչ քայլ է անելու գերագույն մոլլան:
Ասելու է դելիմիտացիա ու դեմարկացիա:
ՈՒ դրա արդյունքում ասելու է Ղարաբաղի խանությունը, մինչև ռուսի զավթելը ի՛մն է եղել :
Ղարաբաղի խանության սահմանի մեջ էլ Սյունիք-Զանգեզու՞րն է մտել:
Դե ես իմ ունեցածը տարա:
Մոխիր լցրեք ձեր գլխին, մոխիր...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ