Հանգուցալուծումը կարծես թե մոտ է
13.09.2019 | 01:05
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողների գրեթե ողջ ամառ ձգվող գործադուլի հանգուցալուծումը կարծես թե մոտ է: Աշխատողների պահանջը օրենքով սահմանված կարգով գիշերային ժամերին աշխատելու, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքների կատարման դիմաց իրենց չտրվող հավելավճարներն են, աշխատանքային, սոցիալ-կենցաղային վատ պայմաններն ու բժշկական ապահովագրության բացակայությունը։
Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԸ «Իրատես»-ի հետ զրույցում ասաց, որ սույն թվի օգոստոսի 2-ին կոմբինատում կոլեկտիվ աշխատանքային վեճի կապակցությամբ տեղի ունեցած գործատու-աշխատող-արհմիություն բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության եկան մի շարք խնդիրների շուրջ, այն է՝ գործատուն համաձայնել է կազմակերպել և իրականացնել բոլոր աշխատողների համար բժշկական համալիր ապահովագրություն, պարտավորվել է ստեղծել դրամական ֆոնդ, որին կհատկացվի ամենամյա գումար՝ 600 հազար դրամի չափով: Տվյալ ֆոնդից հիմնական աշխատավարձին կգումարվի և կվճարվի նվազագույն նորմաները ոչ իրենց մեղքով չկատարած աշխատողներին լրացուցիչ գումար, ոչ աշխատողի մեղքով պարապուրդ առաջանալու դեպքում գործատուն ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված միջին աշխատավարձի 2/3-ի փոխարեն տվյալ աշխատողին կվճարի տարիֆային աշխատավարձի 100 %-ի չափով: Պարոն Փահլևանյանը հավելեց, որ դեռևս բանակցային փուլում գտնվող սոցիալական բնույթի այդ խնդիրները կքննարկվեն դատական կարգով, քանի որ գործատուի կողմից եղել են աշխատավարձի ուշացման դեպքեր:
-Այս պահին կոմբինատի եռակողմ հանձնաժողովն իր աշխատանքը դեռ չի ավարտել: Հանձնաժողովն ունի միջազգային և տեղական մասնագետների փորձաքննության արդյունքները, որոնցում կոմբինատի աշխատողների հանդեպ ղեկավարության կողմից կատարված խախտումները գնահատվել են նվազ նշանակություն ունեցող: Եթե գործեր աշխատանքի պետական տեսչությունը, ինչպես պահանջում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված արդյունաբերությունում և առևտրում աշխատանքի տեսչության մասին 81-րդ կոնվենցիան, ապա նմանատիպ խախտումներ չէին արձանագրվի,- ասաց պարոն Փահլևանյանը:
Նրա դիտարկմամբ պակաս կարևոր չէ նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածը՝ որով «ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում նրա տարիֆային աշխատավարձի ոչ պակաս, քան 30 %-ի չափով, իսկ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար ոչ պակաս, քան 50 % -ի չափով», նշված ցանկերը սահմանվում են ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1698-Ն որոշմամբ: Խոսքը վերաբերում է հատկապես բաց և փակ հանքերում աշխատող բանվորների աշխատանքային պայմաններին: Ցանկալի և պարտադիր է այս ոլորտի հանդեպ սահմանել պետական վերահսկողություն: «Մենք պատրաստվում ենք դիմելու կառավարությանը, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի օրենսդրական նորմերի կատարման համար: Մենք ակնկալում ենք պետական վերահսկողություն»,- ասում է Է. Փահլևանյանն ու հավելում, որ պակաս կարևոր չեն նաև աշխատողների կյանքի և առողջության ապահովագրումն ու աշխատանքային ունակությունների ատեստավորումը: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում կներառվեն այս բացերը վերացնելուն միտված օրենսդրական ակտեր, որոնք կպաշտպանեն աշխատողների աշխատանքային իրավունքները, միաժամանակ կարևորեց նաև կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի անհրաժեշտությունը:
-Լեռնամետալուրգիայի ոլորտը սերտ կապ ունի քաղաքաշինության հետ, ինչը չպետք է անտեսել: Եթե չգործի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, ապա քաղաքը չի կարող գոյություն ունենալ, ինքներդ եք հասկանում, նույնը վերաբերում է Քաջարանի, Կապանի, Զանգեզուրի կոմբինատներին: Պատկերացրեք, միայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն վերջին հինգ տարիներին աշխատողների և նրանց ընտանիքի անդամների առողջական խնդիրների լուծման համար հատկացրել է ավելի քան 1 միլիարդ 800 մլն դրամ: Այնպես չէ, որ աշխատողների խնդիրներն ամբողջովին անտեսված են: Ոլորտի խնդիրների վերաբերյալ գրություններ ենք ուղարկել ՀՀ կառավարությանը, եղել են հանդիպումներ, որոնք կլինեն շարունակական: Վստահ եմ, որ պետությունը պատրաստակամ է միջնորդ հանդիսանալու և աջակցելու գործատու-աշխատող իրավահարաբերությունների դաշտում առաջացած խնդիրների հաղթահարմանը,- խոսքն ավարտեց Է. Փահլևանյանը:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- ՈՍԿԵՊԱՐ. այդ քաղցր բառը՝ խաղաղություն
- «Արվեստագետն ու գիտնականը պիտի համոզվեն, որ թիկունքում պետություն կա»
- «Արհմիություն-գործատու համագործակցությունից կշահեն թե՛ աշխատողը, թե՛ գործատուն ու իր բիզնեսը»
- «Ներկայիս կառավարման համակարգը ոչնչով չի տարբերվում նախկին իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունից»
- Երանի թե հայ գյուղացու բոլոր օրերի լուսաբացն ու մայրամուտն ավարտվեն խինդով և ուրախությամբ
- Գործատուն պարտավոր է հարգել աշխատողի աշխատանքային իրավունքը` առանց գործադուլավորի պարտադրման
- «Անհրաժեշտ է կանխել գյուղնշանակության հողերի դեգրադացումը»
- Ահագնացող աշխատանքային միգրացիան երկիրը «դատարկեց» որակյալ մասնագետներից
- Ոչ միայն երազանք, այլև իրականություն
- Տուրիզմով զբաղվելու համար նախ պետք է սիրել հայրենիքը
- Գառնառիճ՝ երեք պետությունների խաչմերուկում ապրող գյուղը
- «Վայել չէ թագավորի և իշխանի համար գողեր և ավազակներ ունենալ, այլ միայն լրտեսներ, որ հետախույզներ են»
- «Արհմիությունների հանդեպ վստահության վերականգնումը պետք է սկսել զրոյից»
- Աշխատողը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որ այն բավարարի ոչ թե գոյատևելու, այլ ապրելու համար
- «ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը չկարողացավ լուծել ԵՊՀ արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը»
- Գազատար խողովակները կան, բայց բնակիչը գերադասում է փայտը
- Դիլիջանն իր ռեսուրսներով կարող է ապրել
- Մեղրի եկողը, դեռ չմեկնած, մտածում է հաջորդ այցի մասին
- Տաշտունը 160 ծուխ ուներ, այսօր մնացել է 22-ը՝ 60 բնակչով
- Անտառներով շրջապատված բնակավայրն իր ջեռուցման հարցը լուծել չի կարողանում, օրենքը թույլ չի տալիս
Մեկնաբանություններ