Եթե Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթի «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշեկոն, նա կշարունակի ներկայիս նախագահ Պետրո Պորոշենկոյի քաղաքականությունը` Դոնեցկի և Լուգանսկի ինքնավար Հանրապետությունների մասով: Այս մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները:
«Կիևի ու Դոնբասի ազգային պետության միջև առկա կոնֆլիկտը հաղթահարելու համար կարիքը չկա Ուկրաինայից առանձին ինքնավար ռեգիոն ստեղծելու, որ կունենա սեփական պառլամենտ, բանակ և այլն: Այո, Դոնբասը եղել է ու կլինի ուկրիանական հող, որը երբեք անկախություն չի ստանա»,- ասել է Տիմոշենկոն:
Վերջինս նաև հայտարարել է, որ կոնֆլիկտի կարգավորման համար անհրաժեշտ է բանակցել «Բուդապեշտի ձևաչափով»` Բուդապեշտի համաձայնագրի ներքո ստորագրած երկրների անմիջական մասնակցությամբ:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ