Ռուսաստանի ու Բելառուսի միավորման հարցը պետք է քննարկեն երկու երկրների քաղաքացիները: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակցություններից հետո:
«Մենք այնքանով ենք պատրաստ ազգերի ու պետությունների միավորմանն ու մեր ջանքերի համադրմանը, որքանով որ դուք եք պատրաստ,- ասել է Լուկաշենկոն` ավելացնելով,- Մենք վաղն էլ կարող ենք երկուսով միավորվել (նկատի ունի Պուտինին- խմբգ.), մենք խնդիր չունենք»:
РИА Новости-ին փոխանցում է, որ Լուկաշենկոն ընդգծել է, որ պետությունների սուվերունությունը որևէ մեկը մտադիր չէ կասկածի տակ դնել, քանի որ թե՛ Ռուսաստանի, թե՛ Բելառուսի ինքնավարությունը «սրբապատկեր է, սուրբ է»:
Երկու երկրների ղեկավարները բանակցությունների ժամանակ չեն քննարկել նավթային ոլորտում առկա հարկային վեճը, ինչը երկու կողմերի հարաբերությունների կնճռոտ թեման է:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ