«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է դադարեցնել կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի և քաղաքական խորհրդի անդամ Պետրոս Գևորգյանի անդամակցությունը` կանոնադրական պահանջները չկատարելու, կուսակցությունը վարկաբեկելու հետևողական գործունեության համար: Մասնավորապես նրանք ներկայանում էին կուսակցության հիմնադիր անդամներ, մինչդեռ կուսակցությունը հիմնադրվել է 1998-ին խորհրդարանական խմբակցության հիման վրա, որի անդամ նրանք չէին կարող լինել: