10.03.2013|
20:49
Կարևոր հայտարարությունը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել էր երկու օր առաջ՝ Մարտի 8-ի հանրահավաքի ժամանակ, այսօր հնչեց Ազատության հրապարակի հարթակից: Դիմելով Սերժ Սարգսյանին՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը մասնավորապես ասաց.
«Եթե ինքն ասելիք ունի, սիրով կլսեմ Ազատության հրապարակում: Մինչև ապրիլի 9-ը պարոն Սարգսյանը ոչ թե իմ, այլ Հայաստանի ժողովրդի մեծամասնության պահանջով և քվեով պիտի ինքնաբացարկ հայտնի և ճանաչի Հայաստանի ժողովրդի հաղթանակը: Եթե նա ապրիլի 9-ին կեղծ երդում տա, եթե Սերժ Սարգսյանը և Վեհափառը պղծեն Աստվածաշունչը, դա իրենք կանեն իմ դիակի վրայով, և քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի հայտնել հայրենիքի, ժողովրդի համար, իր թոռնիկների, իմ երեխաների համար, ես մնալու եմ Ազատության հրապարակում և հաց չեմ ուտելու, իմ արածը հացադուլ չէ` կեղծիքադուլ է, ստադուլ է»: