18.03.2013|
17:10
Այսօր «Հայելի» ակումբում «Ժողովրդական կուսակցության» նախագահ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, շնորհավորելով Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը, համոզմունք հայտնեց, որ այս պայքարը իր «կիսամիջոցներով» արդյունք չի տա: «Ցավալի է, սակայն իշխանափոխություն լինում է միայն դաժան պայքարի միջոցով, թե չէ բարևի հեղափոխությունը ո՞րն է: Ասենք` բարև, կարմիր արև, է, հետո՞…: Կտրուկ միջոցներ են պետք: Եթե նրա փոխարեն լիներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը կամ Ժիրայր Սեֆիլյանը, դա արդեն կլիներ այլ բան: Երբ իշխանությունը պատրաստ է մահանալու իր աթոռի համար, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կիսամիջոցներ է օգտագործում և չի ուզում հակադրության գնա, հեղափոխություն չի լինի: Նա ուղղակի փորձում է ժողովրդին բարձրացնել, բայց չի բարձրանում, կամաց-կամաց մարում է: Բայց հավատացեք, որ իշխանությանը ձեռք է տալիս այս վիճակը, հասկանալի է, որ դա խաղ է: Մարդկային առումով նա անհատապես դրական կերպար է, քիչ է մնում գնաս, նստես կողքը, բայց չէ՞ որ դա անհատի հարց չի... Ժողովուրդն ո՞ւր ա, պետք է նրան ձեռքերի վրա այսօր Բաղրամյան տաներ»,- ասաց նա: