ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը համահունչ է Ադրբեջանի նախագահի պահանջին. Նարինե Կիրակոսյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը համահունչ է Ադրբեջանի նախագահի պահանջին. Նարինե Կիրակոսյան
20.07.2022 | 07:24

«Սեպտեմբերից ԼՂ-ի տարածքում Հայաստանից ոչ մի զինվոր չի մնալու»,- հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Արցախցիների «անվտանգությունը», ըստ նրա, կապահովեն ռուս խաղաղապահները՝ ԼՂ-ի բնակիչների հետ։ Նկատեք, որ ասվում է ԼՂ, ոչ թե Արցախ անվանումն է տրվում, թեպետ, ըստ Արցախի Սահմանադրության, հայկական տարբերակը հենց Արցախն է, ոչ թե ԼՂ-ն։ Սրանով բոլոր այն բանակցային գործընթացները, որ արվել էին արցախյան պատերազմից հետո՝ վերջին երեսուն տարիներին, զրոյացվել, հեչ են արվում։ Եվ, ըստ որի, ԱԽ-ի քարտուղարի հայտարարությունը համահունչ է Ադրբեջանի նախագահի պահանջի հետ. հեռացնել զորքերը Ղարաբաղից։


Ռուսների ներկայությանն էլ Արցախում երկու տարի է մնացել։ Ի՞նչ կլինի հետո, կարելի է միայն ենթադրել։ Հայաստանի հողատու իշխանությունները ամբողջովին ձեռքները լվանում են Արցախի հարցից։ Կվերցնի՞ Ռուսաստանը իր կազմ Արցախը, թե՞ ոչ։ Կարծում եմ, այո։ Դա է եղել Կրեմլի մտադրությունը ի սկզբանե։ ՈՒրեմն, Արցախը՝ Ռուսաստանի հետ սահման չունեցող կղզյակ, կշարունակի ծառայել որպես ռուսական ռազմակենտրոն (այլ կերպ ասած՝ պոլիգոն):

Դիտվել է՝ 13157

Մեկնաբանություններ