09.12.2019|
14:08
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության, և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։