02.10.2020|
22:25
«Այս պահին էլ մարտեր են ընթանում Արցախի սահմանին, գիշերային ժամերին, որպես կանոն, մարտերի թեժությունը թուլանում է, բայց չեն դադարում: Այսօր կեսօրին Ադրբեջանը կարելի է ասել կիրառեց իր ողջ զինանոցի տեսականին, այսինք չմնաց մի զենք, որ Ադրբեջանի Զինված ուժերի սպառազինության մեջ գոյություն ունեցող, որը չի կիրառվել այս ընթացքում»,-այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը և նշեց, որ 6 օր է՝ 24 ժամ գնում է կռիվ՝ ցամաքում, օդում և վիրտուալ տիրույթում: