ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ
27.05.2011 | 00:00

Հունիսի 1-ին մեկնարկում են միասնական քննությունները։ Այս տարին աննախադեպ է. դպրոցների շրջանավարտներ չլինելու պատճառով դիմորդների թիվը բավականին քիչ է, ինչի պատճառով ծանր վիճակում են հայտնվել բուհերը։ Այս պահի դրությամբ ամենաշատ դիմորդները Երևանի պետհամալսարանում են։ Ինչպես նշեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար ՎԱՉԱԳԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ, 2515 հայտագրված տեղերի համար ԵՊՀ-ն, մայիսի 25-ի դրությամբ ունի ընդամենը 303 դիմորդ։ 2515 տեղերից 321-ն անվճար տեղեր են, 2194-ը՝ վճարովի։ «Կարծում ենք՝ այս տարի բոլոր նախորդ տարիների շրջանավարտները 91 տարիների պատմության մեջ առաջին անգամ մեծ հնարավորություն ունեն ընդունվելու բուհ իրենց նախասիրած մասնագիտություններով»։ ԵՊՀ-ում այս տարի դիմորդները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում պատմության նկատմամբ։ Պատմության ֆակուլտետ դիմել է 33 դիմորդ՝ 12 անվճար և 53 վճարովի տեղերի համար։ «Հանրային կառավարում» մասնագիտության գծով հայտագրվել է 18 դիմորդ՝ 3 անվճար և 37 վճարովի տեղերի համար։ «Սերվիս» մասնագիտության գծով կա 15 դիմորդ՝ 2 անվճար, 18 վճարովի տեղերի համար։ Կան մասնագիտություններ, որոնց համար դիմել է 1-2 դիմորդ։ Ինչպես նշեց Վ. Գալստյանը, 1-2 ուսանողի դեպքում հնարավոր է` հարակից մասնագիտություններով խմբերը միացվեն։ Վ. Գալստյանը փարատեց շատերի այն մտավախությունը, թե փոքրաթիվ դիմորդների պատճառով կարող են բարձրացվել ուսման վարձավճարները։ «Այս տարի վարձերի մեջ փոփոխություններ չեն կատարվել՝ հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը։ Ընդ որում, բազմաթիվ մասնագիտությունների գծով ԵՊՀ-ն ավելի ցածր վարձավճար է սահմանել, քան մյուս պետական բուհերը»։
Մի քանի օրից մեկնարկող միասնական քննությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զրուցեցինք գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։ ԳԹԿ տնօրենը տեղեկացրեց, որ քննակենտրոններ են ստեղծվել Երևանում և բոլոր մարզերում. «Բոլոր քննական կենտրոնները պատրաստ են քննություններին, այս պահին մենք իրականացնում ենք քննական թեստերի տպագրություն։ 9-րդ դասարանների թեստերը վաղուց արդեն տպագրված են, և համապատասխան արկղերն ուղարկվել են մարզեր՝ «Արարատբանկի» և «Արդշինբանկի» համապատասխան բաժանմունքներում պահպանության նպատակով»։ Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի բոլոր առարկաների թեստերը տպագրվել են ԳԹԿ տպարանում։
Գ. Խաչատրյանը մասնավորապես նշեց, որ հնարավոր ամեն ինչ արվում է թեստերի գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ։ «Նախորդ տարի որոշ առարկաների թեստեր տպագրվել են մեր իսկ կենտրոնում, միասնական թեստերի արտահոսք չի նկատվել, այդ առումով վստահություն կա։ Տպագրությանը ներկա է լինում նաև Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը։ Մի քանի ուղղություններով հսկողություն է սահմանվել, և կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ կընթանա»,- նշեց ԳԹԿ տնօրենը։
Գ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս տարի թեստ կազմող երկհոգանոց խմբերում ներգրավված մասնագետներից մեկը դպրոցից է, որպեսզի դպրոցական ծրագրերից շեղումներ չլինեն. «Հանձնաժողովներին հանձնարարված է հրաժարվել սուր հարցադրումներից, երկակի պատասխաններ պահանջող առաջադրանքներից, վիճահարույց հարցեր թեստերում չպետք է լինեն, և վերջին հանձնարարությունը, որ շատ կարևորում ենք, այն էր, որ թեստերն իրենց բարդությամբ գուցե և համարժեք կլինեն նախորդ տարվա թեստերին, սակայն 30-40 առաջադրանք կլինի բավականին մատչելի, պարզ, որպեսզի նվազագույն շեմը հեշտ հաղթահարելի լինի»։
Նշենք, որ ավարտական է համարվում նաև 9-րդ դասարանը, և որպես կանոն, ուսուցիչները, երեխաների ծնողներն ամեն կերպ ցանկանում են տեղեկանալ քննական թեստերի բովանդակությանը՝ իրենց երեխաների գործը հեշտացնելու նպատակով։ ԳԹԿ տնօրենը նույնպես նշեց, որ այդ վատ սովորությունն իներցիայի ուժով շարունակվում է. «Մենք ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցառումներ թեստերի արտահոսքը կանխելու ուղղությամբ։ Մենք փորձում ենք նաև դիմագրավել տարբեր մարդկանց ճնշումներին, որոնք ցանկանում են ունենալ թեստերը կամ ծանոթանալ դրանց բովանդակությանը։ Մեկը ցանկանում է փրկել իր դպրոցի, մյուսը՝ տարիներ շարունակ բարձր գնահատական ստացած իր երեխայի վարկը»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1653

Մեկնաբանություններ