ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Ոչ պատահական ձախորդը

Ոչ պատահական ձախորդը
22.05.2024 | 17:54

Մի շարքով ներկայացնում ենք ՀՀ առաջին պաշտոնյայի ձախորդ, չկայացած, ձախողված նախաձեռնությունները:

1. Բանակցություններ իմ սեփական կետից։

2. Արցախը Հայաստան է և վերջ

3. Անջատում հանուն փրկության:

4. Հադրութի և Շուշիի հետվերադարձ

5. Նոյեմբերի 9-ի հայտարարություն:

6. Զորքերի հայելային հետքաշում:

7. Սահմանազատում:

8. Խաղաղության խաչմերուկ:

9. Խաղաղության պայմանագիր:

Ձախողումների արդյունքում ունենք կորսված Արցախ, ջախջախված ՀՀ բանակ, անպաշտպան սահմաններ, դաշնակիցների կորուստ, և հինգ հազար լուսավոր կյանքերի կորուստ։

Ցուցակը վկայում է, որ գործ ունենք բացառիկ ստախոսի և ձախողված անձի հետ, որի բոլոր նախաձեռնությունները ծառայում են բացառապես Ադրբեջանին:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1031

Մեկնաբանություններ