ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Համարյա ըստ Հակոբ Պարոնյանի

Համարյա ըստ Հակոբ Պարոնյանի
24.04.2024 | 11:59

Արմեն Սարգսյանին Սահմանադրության խախտմամբ նախագահ առաջադրեց և հետո պառլամենտում ընտրել տվեց Ռուսաստանի «Единая Россия» կուսակցությունը։
Տարիներով ԱԱԾ վերահսկողության տակ հաստիքով ընդդիմադիր խաղացած Նիկոլ Փաշինյան-ին վարչապետ սարքեց անձամբ Վլադիմիր Պուտինը։
ՀՀ ԶՈՒ չծառայած Գեորգի Կուտոյանը օրենքի խախտումով ԱԱԾ տնօրեն է նշանակվել Տիգրան Մանսուրյանի ստորագրությամբ։
ՊՊԾ գնդի գրավումը բեմականացրեցին Columbia Puctures-ի դերասանները։
Իրավապաշտպաններ Դանիել Իոննիսյանն ու Արթուր Սաքունցը, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, արտաքին հետախուզական վարչության տնօրեն Քրիստինե Գրիգորյանը Ռուսաստանի ազդեցության գործակալներ են։
Զոհվածների ցուցակները հրապարակել չեն տալիս հրեաները: Հոկտեմբերի տասի հրադադարը խախտել են պաղեստինցիները։
Նիկոլ Փաշինյանին 2021 թվին լեգիտիմացրել է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության վերնախավը:
Իսկ Հայաստանում տարիներով գանձագողությամբ զբաղվել են թուրքական գորշ գայլերի ներկայացուցիչները։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ