Երևանի փոխքաղաքապետ Սուրենը հրապարակում է արել, թե իբրև «Հայաքվե» դիտորդական առաքելությունը խախտել է անկողմնակալության պահանջը:
Այս (երևի թե) իրավաբանն իր իսկ վկայակոչած նորմը մեկնաբանելու գործում է ձախողվել:
Իր իսկ վկայակոչած նորմում հստակ նշված է, որ դիտորդն ԻՐ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐՆ իրականացնելիս է պարտավոր չեզոքություն դրսևորել, իսկ ահա «Հայաքվե» դիտորդական առաքելության որևէ անդամի կողմից դիտորդի կարգավիճակից բխող ԻՐ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐՆ իրականացնելիս որևէ կողմնակալության դրսևորում չի եղել, և չի վկայակոչվել նման փաստ:
Հ.Գ. Սուրենը լավ կանի մտածի ու պատասխանի այն հարցին, թե ո՞վ է ցուցում տվել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին մերժել «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությանը համայնքապատկան շենքերում տեղ դրամադրել, ուշադրություն` Ավագանու որոշմամբ նման պարտականություն և կարգ սահմանված չլինելու պատճառաբանությամբ:
Վստահեցնում եմ` նա լավ գիտի, թե ես ինչ նկատի ունեմ:
Վարազդատ Հարությունյան