Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Առաջին սերիայի վերջը

Առաջին սերիայի վերջը
10.09.2023 | 15:02

Պատկերացնում եք՞ փնթի ազգակործանը բարոյական նշաձողն ինչ մակարդակի է իջեցրել։

Փաստորեն ըստ նրա, ու իր խմբակի քարոզիչների գործունեության արդյունքներից կարելի է եզրակացնել, որ հասել են այն կետին, որ հասարակությունը հին ու նորի, նախկինների ու ներկաների, սևերի ու սպիտակների բաժանելուց չբավարարված, հիմա էլ նոր բաժանման «խիստ պատվաբեր» գործընթացն են գրեթե հասցրել ավարտին։

Լավ հասկանալով, որ գրեթե անհնար է թաքցնել թուրքական օրակարգով առաջնորդվելու իրենց կործանարար վարքագիծը և, ըստ այդմ, բնականաբար «թուրքի շուն», էրդողանի ու Ալիևի «պոլի շոր» խիստ տիպիկ բնութագրիչը վաստակելով, անցել են հասարակության գիտակցության մեջ այն կարծրատիպը ձևավորելուն, որ իբր եթե չես ընդունում, հակադրվում ես, ավելին՝ չես ծափահարում ամոթալի ու նվաստացուցիչ այդ քաղաքականությանը, ուրեմն ոչ ավելի, ոչ պակաս «ռուսի ստրուկ ես»։

Պատկերացրեցիք չէ՞, եթե իրենց պես չես, իրենց երկրաքանդ, իրականում երկիրն ու պետությունը թուրքական վիլայեթացման ջատագովը չես, Հայաստանը երկրորդ ՈՒկրաինա սարքելու կործանարար գծի կողմակիցը չես, ուրեմն միանշանակ «ռուսի ստրուկ» ես։

Իսկ ամենազավեշտալին այն է, որ ո՛չ ցեղասպանությունից, ո՛չ Բաքու ու Սումգաիթից, ո՛չ նույնիսկ 44-օրյայից դասեր չքաղած, դեռ զոմբիացած վիճակում գտնվող հասարակության լյումպենացված մասին գրեթե լիովին ներարկել ու արդյունավետորեն հասցրել են այն վիճակին, որ բաժանման արարը հաջողությամբ ավարտված, նվաճել են «լավ է լինել թուրքի շուն, քան ռուսի ստրուկ» դարակազմիկ ամենաամոթալի, ամենանվաստացուցիչ թեզի անսխալ ու, ցավոք, մեծ արդյունավետությամբ գործարկմանը։

(Փորձարկումը կարելի է հաջողությամբ ավարտված համարել)։

Դե ի՞նչ, ինչպես կասեր հայտնի ֆիլմի հայտնի հերոս Օստապ Բենդերը, առաջ դեպի մեր երազանքի քաղաքը՝ Ռիո դե Ժանյերո, իսկ մեր դեպքում ՝ առաջ դեպի երկրորդ ճակատ, դեպի նոր ՈՒկրաինա՝ նախիրի ծափողջույնների ու օվացիանների ներքո։

Կեցցե՜ն երկիրը վերջնական կործանման տանող թուրքի երդվյալ շների պարագլուխները և նրանց ծափահարող ու իրենց «գլխի գալիքը» չտեսնող ու չգիտակցող անուղեղները... ուռ՜ռ՜ա՜ա՜ա՜ա՜ա՜ ընկերներ:

Սա վերջն է առաջին սերիայի։

Սանասար ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1693

Մեկնաբանություններ