Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Հարգելի՛ թիմակիցներ, գաղափարակիցներ

Հարգելի՛ թիմակիցներ, գաղափարակիցներ
28.06.2023 | 10:47

Կից ներկայացված հայտարարությունը, որը վերաբերում է կամավորական աշխատանքներին, խնդրում եմ տարածել ձեր ՖԲ էջերում: Հնարավորության դեպքում առաջարկում եմ կամավորագրվել` կազմակերպչական ու քարոզչական աշխատանքներին մասնակցելու համար:

Խոսքս հատկապես ուղղված է երիտասարդներին:

«Մայր Հայաստանն» իր հռչակած նպատակներին հասնելու համար ձեր օգնության կարիքն ունի:

Ամեն մեկիցս է կախված գործի հաջողությունը: Պետք է առաջնորդվել`

«Ո՞վ, եթե ոչ ես, ե՞րբ, եթե ոչ հիմա» կարգախոսով:

Կանխավ շնորհակալ եմ:

Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ

Հղումը` https://www.facebook.com/mayrhayastansharjum/posts/pfbid025HjesWjUHkQboKQVNjmJty2tZsH881Lsyc5jDyPbhqifMvyMy1MvkXoL88Krr4mUl

Դիտվել է՝ 5241

Մեկնաբանություններ