Երկիր ենք կորցնում, նստել Աշոտիկի և ընկեր Մարգոյի հեքիաթն ենք պատմում:
Մեր բոլոր հեքիաթները իրականություն են դարձել, հասել ենք անխելք մարդու հեքիաթին, կանգնել գայլի երախի մոտ՝ վերջին պահի տանջալի մտորումներով. ի՞նչ անել, մեր խելքից՝ տրվածը կորցրինք, տրվելիքն էլ մահ է:
Ոչ հաղթանակը գնահատեցինք, ոչ էլ պարտությունից դաս առանք:
Սա ամենավատ հեքիաթն է՝ երևի շատերիս գլխով անցած, որին կարող էինք հասնել, այն էլ՝ համազգային գլխով:
Ու չասենք՝ մի հեքիա՜թ էլ ունենք՝ անհաղթ աքլորը, այն վաղուց մաշված սցենար է, թագավորի աղիները խիստ մարսողական են դարձել, մեր աքլորն էլ՝ հիբրիդացվել, հավի օրում բան է դարձել:
Կարծես թե՝ միտումնավոր, ամեն ինչ արեցինք, որ աշխարհը ուզի մեզ ոչնչացնել, ես մեղա…
Տիրոջ համբերությունն էլ չափ ունի՝ մեզ անվերջ ներելու, պետք չէ չարաշահել:
Լուծումը քթիդ տակ է, այ անխելք մարդ, շրջվիր ու կտեսնես, դու դեռ հնար ունես՝ կասեր Թումանյանը:
Սուսաննա Բաբաջանյան