«Իրատեսը» վերջերս «Վարկային համակարգը «столба»-ի վրա» վերտառությամբ լուրում տեղեկացնում էր, թե. «Երբ երկրի վարչապետի ջանքերով երկրում գրեթե գոյություն չունի տնտեսական կյանք, երբ պաշտպանական գերատեսչության պաշտոնյաները միմյանց մեղադրում են «ռազմական տրիբունալին» համարժեք մեղքերի մեջ, թերևս զարմանալի չէ, որ ԿԲ կարգավորիչ ֆունկցիաները ստանձնում են փողոցային սյուները»:
Օրեր անց «ՀՀ կենտրոնական բանկը հորդորեց զերծ մնալ առանց համապատասխան լիցենզիայի վարկային միջոցներ տրամադրելու կամ այդ գործընթացին աջակցելու առաջարկով հանդես եկող անձանց կողմից մատուցվող ծառայություններից» (նշելով թվով 165 նմանատիպ կազմակերպությունների անուններ):
Հիշյալ փաստը ենթադրում էր, որ նախկիններին մերժող «թավիշները» պարտավոր էին շատ արագ արմատախիլ անել չափազանց վտանգավոր այդ երևույթը: Սակայն, ինչպես լուսանկարում «պատկերված» Մերին առաջարկում էր վարկեր, այդպես էլ շարունակում է առաջարկել:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ