Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան զբոսայգուց մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան:
Երթը կազմակերպել են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները: Երթի մասնակիցները Երևանի փողոցներով կշարժվեն դեպի Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ էլ կավարտեն իրենց ակցիան: