ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նախկին վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կան այ­ցի կազ­մա­կեր­պու­մը տա­պա­լած անձն ԱԳ նա­խա­րար է նշա­նակ­վել

Նախկին վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կան այ­ցի կազ­մա­կեր­պու­մը տա­պա­լած անձն ԱԳ նա­խա­րար է նշա­նակ­վել
08.12.2020 | 00:19

Վա­ղը՝ դեկ­տեմ­բե­րի 9-ին, Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Ջեյ­հուն Բայ­րա­մո­վը Թեհ­րան է մեկ­նե­լու: Ըստ պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան՝ նա հան­դի­պե­լու է Ի­րա­նի նա­խա­գահ Հա­սան Ռո­հա­նիի, խոր­հր­դա­րա­նի նա­խա­գահ Մո­համ­մադ Բա­ղեր Ղա­լի­բա­ֆի, Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան բարձ­րա­գույն խոր­հր­դի գլ­խա­վոր քար­տու­ղար Ա­լի Շամ­խա­նիի հետ։ Թեև այ­ցի օ­րա­կար­գը հս­տակ չէ, բայց են­թադ­րել կա­րե­լի է, որ հաղ­թա­նակ տա­նե­լուց հե­տո Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րարն Ի­րա­նի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի հետ Ադր­բե­ջան-Ի­րան նոր՝ ա­վե­լի եր­կար սահ­ման­նե­րի մա­սին է քն­նար­կում­ներ ու­նե­նա­լու:

Մինչ Ադր­բե­ջա­նը ջանք ու ե­ռանդ չի խնա­յում, որ իր կող­մը քա­շի մեր բա­րե­կամ երկ­րին՝ Ի­րա­նին, Հա­յաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նո­րան­շա­նակ նա­խա­րա­րը շտա­պում է տե­ղե­կաց­նել՝ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նը ա­պա­քա­ղա­քա­կան կա­ռույց է, իսկ պա­տե­րազ­մում դի­վա­նա­գի­տու­թյու­նը չի պարտ­վել: Նա, ըստ երևույ­թին, ու­զում է հաս­կաց­նել՝ ինձ վրա հույս չդ­նեք, ես քա­ղա­քա­կա­նու­թյամբ չեմ զբաղ­վե­լու: «Ի­րա­տե­սին» հայտ­նի դար­ձավ, որ Ար­գեն­տի­նիա­յում, ՈՒ­րուգ­վա­յում, Չի­լիում, Կու­բա­յում, Նոր­վե­գիա­յում, Ֆին­լան­դիա­յում ու մի շարք այլ եր­կր­նե­րում դես­պան ե­ղած նա­խա­րա­րին իշ­խա­նու­թյուն­նե­րը հոր­դո­րել են առ­ժա­մա­նակ լուռ մնալ՝ նոր «կիք­սեր» թույլ չտա­լու հա­մար: Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի արևե­լա­գի­տու­թյան ֆա­կուլ­տետն ա­վար­տած Ա­րա Այ­վա­զյա­նի մաս­նա­գի­տա­կան հմ­տու­թյուն­նե­րի մա­սին եզ­րա­հան­գում­ներ կա­րե­լի է ա­նել՝ հա­մադ­րե­լով, թե­կուզ, այն հան­գա­ման­քը, որ արևե­լա­գե­տը Արևել­քի եր­կր­նե­րից որևէ մե­կում դես­պան կամ հյու­պա­տոս չի նշա­նակ­վել:

«Ե­թե այդ­քան լավ մաս­նա­գետ է, ա­պա ի՞նչ էր ա­նում լա­տի­նաա­մե­րի­կյան եր­կր­նե­րում: ՈՒ­զում եմ հի­շեց­նել, որ տա­րի­ներ ա­ռաջ նախ­կին վար­չա­պետ Հո­վիկ Աբ­րա­հա­մյա­նի աշ­խա­տա­կազմն Այ­վա­զյա­նին գոր­ծու­ղել էր Լա­տի­նա­կան Ա­մե­րի­կա­յի եր­կր­նե­րից մե­կը՝ վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կան այ­ցը կազ­մա­կեր­պե­լու հա­մար: Այ­վա­զյա­նը գլուխ չէր հա­նել, տա­պա­լել էր ամ­բող­ջու­թյամբ, ու հի­մա այդ մար­դուն մի ամ­բողջ գե­րա­տես­չու­թյուն է վս­տահ­վել,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը,- Այ­վա­զյա­նի նշա­նա­կու­մը պայ­մա­նա­վոր­ված է զուտ այն հան­գա­ման­քով, որ նա, ի տար­բե­րու­թյուն այլ դի­վա­նա­գետ­նե­րի, հա­մա­ձայ­նել է աշ­խա­տե­լու Փա­շի­նյա­նի հետ»:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 8246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ