ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանը Արա Այվազյանն ընդգծել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում, հատկապես վերջին ժամանակաշրջանում։
Նախարարի խոսքով՝ վերջին զարգացումները նաև շատ բան են փոխել տարածաշրջանային կայունության և անվտանգության ընկալման մեջ։
Ի շարունակություն օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցի՝ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ: Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կարևորել են տարբեր մակարդակներում երկխոսության դինամիկայի և ինտենսիվության պահպանումը, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով:
Նախարար Այվազյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ մոտակա ժամանակներս Մոսկվա աշխատանքային այց կատարելու հրավերը: