«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Ի՞նչ է մնում Արցախից Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագրով

Ի՞նչ է մնում Արցախից Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագրով
11.11.2020 | 14:20

Yerevan.today-ը գրում է.

«Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության համաձայն, Արցախի Հանրապետության տարածքը զգալիորեն փոքրանում է։ Ինֆոգրաֆիկայով ներկայացրել ենք այն քարտեզը, որը գծվել է և նախատեսվում է ստանալ նոյեմբերի 20-ին։

Քարտեզում կապույտ գույնով պատկերված է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող գոտին, այլ կերպ ասած՝ տարածքը, որը գրավել է Ադրբեջանը։
Կարմիր գույնով նշված են տարածքները, որը մինչև նոյեմբերի 20-ը պետք է հանձնվեն Ադրբեջանին։
Կանաչ գույնով ներկայացված են տարածքները, որոնց վրա գործելու է Արցախի Հանրապետությունը և տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։

Դիտվել է՝ 3724

Մեկնաբանություններ