Օրենսգետը կքննի իմաստությունը և կպարապի ու կհմտանա իր բոլոր նախորդների մարգարեությունների մեջ։ Կմտապահի անվանի մարդկանց պատմությունները և կթափանցի առակների նրբին դարձվածքների մեջ։ Կփնտրի առակների խորհուրդը և կզբաղվի առակների իմաստների բացահայտմամբ։ Նա կծառայի մեծամեծների մոտ և կերևա իշխանների առջև։ Կճամփորդի օտար ազգերի երկրներով, որպեսզի ձեռք բերի մարդկանց չար ու բարի փորձառությունը։
Սիրաքի իմաստությունը 39. 1-5