Գինու մոտ քեզ քաջ մի՛ ցույց տուր, քանզի գինին կործանել է շատերին։ Ինչպես քուրան փորձում է սրի ծայրի ջրդեղված լինելը, այդպես էլ գինին հպարտների սիրտը փորձում է վեճով։ Գինին հավասար է մարդու կյանքին, եթե այն խմում ես չափով։ Ի՞նչ է կյանքն առանց գինու. այն ստեղծված է մարդկանց ուրախության համար։ Սրտի ցնծություն և հոգու ուրախություն է գինին, երբ այն խմում են չափավոր և ժամանակին։
Սիրաքի իմաստությունը 34. 30-36