Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Մեծ Բրիտանիան և Կանադան կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում

Մեծ Բրիտանիան և Կանադան կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում
06.10.2020 | 21:54

Մեծ Բրիտանիան և Կանադան կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում և շրջակա տարածքներում։ «Մենք հատկապես մտահոգված ենք քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծությունների մասին հաղորդումներով», - հայտարարել են 2 երկրների ԱԳ նախարարները՝ Դոմինիկ Ռաաբն ու Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը, հորդորելով կողմերին անմիջապես վերսկսել բանակցությունները՝ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ։

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ