Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ճգնաժամի փաստը խոստովանվում է, լուծումներ չկան

Ճգնաժամի փաստը խոստովանվում է, լուծումներ չկան
19.01.2015 | 13:39

«Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է թուլամորթ չլինեն ու պահանջեն Ռուսաստանի Դաշնության իշխանություններից, որ Հայաստանի տարածքում հանցանք կատարած հանցագործին դատեն հենց Հայաստանում, այդ երկրի օրենսդրության համաձայն»,- այսպիսի կարծիք ունի ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը: Սակայն անկեղծորեն խոստովանենք, որ այս կարծիքը ռուսական քաղաքական վերնախավում դոմինանտ չէ: Այնտեղ Գյումրու միջադեպը կամ ընդհանրապես չի քննարկվում, կամ էլ քննարկվում է բացառապես ռուսական շահերի համատեքստում: Նույնիսկ իշխանական վերնախավերում չեն հերքում, որ Գյումրու սպանդը, դրա հետևանքները, մասնավորապես՝ ոճրագործի իրավազորության հարցը որոշակի ճգնաժամ են հարուցել երկու երկրների հարաբերություններում: Համենայն դեպս, առաջացել է վստահության լուրջ ճգնաժամ, որի գոյության հերքումն այլևս համարժեք չի ընկալվում: Ի դեպ, նույնիսկ պաշտոնական լրահոսը գալիս է հաստատելու այս վարկածը: Երեկ հեռախոսազրույց է կայացել Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև. զրույցի թեման եղել է հենց Գյումրու միջադեպը: Տարածված պաշտոնական հաղորդագրությունը հենց քարոզչական նշանակություն ունի, որի նպատակն այն է, որ թուլացվի հասարակական լարվածությունը, բարենպաստ ֆոն ստեղծվի, թե Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների միջև կա փոխըմբռնում: Մյուս կողմից` հեռախոսազրույցի մասին տարածված պաշտոնական տեղեկատվությունն այդպես էլ լույս չի սփռում հիմնական հարցի վրա՝ արդյո՞ք քննարկվել է Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարցը: Ըստ ամենայնի, այս հարցը քննարկվել է, այլապես զրույցն ինքնին անիմաստ կդառնար, սակայն որոշակիության բացակայությունը հուշում է, որ ռուսական կողմը մնացել է իր դիրքորոշմանը: Մյուս խնդիրը, որն առնչություն չունի երեկվա հեռախոսազրույցի հետ, այն է, որ հանցագործությունից անցել է մեկ շաբաթ, սակայն մեզ անհայտ է հանցագործության մոտիվացիան, ու տակավին անհասկանալի է մնում, թե ինչու պետք է մի ամբողջ ընտանիք դառնար ռուս զինվորի ագրեսիայի զոհ: Քննության շուրջ տիրող այս մշուշը միայն խորացնում է հասարակության կասկածները՝ նրա գիտակցության մեջ ուղղակի կապ ստեղծելով հանցագործին Հայաստանին չհանձնելու և հանցագործության չհայտարարված մոտիվացիայի միջև:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 20514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ