Այսօր կառավարության նիստում որոշվեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին ազատել աշխատանքից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նա անցնելու է այլ աշխատանքի:
Նախագահի հրամանագրով նոր մարզպետ է նշանակվել Հովիկ Աբովյանը: Կառավարության նիստում նրան ներկայացնելուց վարչապետը ասաց. «Պարոն Աբովյան, Ձեր բարձր հասակը ցույց տվեք մեր կառավարության անդամներին»: Կառավարության անդամները միահամուռ շրջվեցին տեսնելու «բարձրահասակ» մարզպետին:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ