ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Իրանի արտգործնախարար Մոհամադ Զավադ Զարիֆի հրավերով, մայիսի 5-6-ը պաշտոնական այցով կմեկնի Թեհրան: Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Իրանի օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: