Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

ԱՄՆ Կառավարությունը Աղետի Փաթեթը փոխանցում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը

ԱՄՆ Կառավարությունը Աղետի Փաթեթը փոխանցում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը
21.03.2014 | 16:47

Մարտի 21-ին ԱՄՆ Կառավարության կողմից Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը փոխանցվեց բնական և մարդածին աղետներին արձագանքելու համար նախատեսված Աղետի Փաթեթը: Փոխանցումը իրականացվեց «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Ինկ.»-ի կողմից, և միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանում Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Եվրոպայում և Եվրասիայում Հումանիտար ծրագրերի գրասենյակի տնօրեն Ջերալդ Օբերնդորֆերը և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մասնակցեցին միջոցառմանը:

Աղետի Փաթեթը իր մեջ ներառում է քնապարկեր, անկողնային պարագաներ, կոշկեղեն, բժշկական պարագաներ, սարքավորումներ, հանդերձանք և դաշտային պարագաներ՝ մոտ 520000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:

«Քաունթերփարթի համայնքային և մարդասիրական օգնության ծրագիրը» (ՀՄՕԾ) ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից՝ 2001 թ-ից ի վեր: ՀՄՕԾ-ը հումանիտար օգնության բաշխման արագ արձագանքման ծրագիր է, որը օգնում է հասարակության խոցելի խմբերին: Ծրագրի շրջանակներում, «Քաունթերփարթը» խոցելի խմբերին է տրամադրում հագուստեղեն, կոշկեղեն, բժշկական պարագաներ, սարքավորումներ և կահույք, ինչպես նաև հիգիենիկ ու դպրոցական պարագաներ և այլն:

2001 թվականից մինչ օրս «Քաունթերփարթի համայնքային և մարդասիրական օգնության ծրագիրը» ներկրել է ավելի քան 30 մլն. դոլար արժողությամբ հումանիտար օգնության բեռներ, որոնք էլ 500 գործընկեր կազմակերպությունների միջոցով բաշխվել են մոտ 2 միլիոն կարիքավոր բնակչությանը:

«Քաունթերփարթ Ինթերնեշնլը» գլոբալ զարգացման կազմակերպություն է, որը համագործակցում է տեղական կազմակերպությունների հետ՝ կառուցելու համար կայուն համայնքներ: Ավելի քան 50 տարի այն աշխատում է՝ համագործակցելով կարիքավոր համայնքների հետ, արձագանքելով տնտեսական զարգացման, սննդի, առողջության,, մարդասիրական օգնության և քաղաքացիական հասարակության հզորացմանը առնչվող խնդիրներին: Ավելին՝ counterpart կայքում:

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ