ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Երիտասարդական հիմնադրամում կոչ արեցին իրենց չշփոթել ուրիշի հետ

Երիտասարդական հիմնադրամում կոչ արեցին իրենց չշփոթել ուրիշի հետ
20.03.2014 | 14:16

Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ նյութեր հրապարակեցին, որտեղ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն ընտրված Հայաստանի երիտասարդական հիմնադրամին էին վերագրվում հակածխախոտային պայքարի շրջանակներում 4 կազմակերպությունների 10 միլիոն դրամ հատկացնելու փաստը։ Ընդ որում, պարզվում է՝ այդ 4 կազմակերպությունները որևէ միջոցառում չեն իրականացրել և չեն պայքարել ծխելու դեմ։

Խնդիրը պարզաբանելու համար դիմեցինք Հայաստանի երիտասարդական հիմնադրամ, որտեղից մեզ տեղեկացրին, որ նշված 4 կազմակերպությունների հետ իրենք ոչ մի առնչություն չունեն։ Այդ կազմակերպություններին դրամաշնորհ է հատկացվել մինչև իրենց՝ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն դառնալը։ Իսկ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն երիտասարդական հիմնադրամը ճանաչվել է 2013թ. հուլիսին։ 2013թ. 2-րդ կիսամյակում հիմնադրամի հայտարարած մրցույթին դիմել է 19 կազմակերպություն։ 18 ՀԿ արժանացել է դրամաշնորհի։ Մոնիտորինգի արդյունքում մեկ հասարակական կազմակերպությունից հատկացված գումարները հետ են գանձվել, քանի որ վերջինս պատշաճ կերպով չի իրականացրել ծրագիրը։ 17 կազմակերպությունից 13-ը ծրագրեր են իրականացրել ծխախոտի դեմ պայքարի անվանակարգերում, 2-ը դրամաշնորհի են արժանացել գյուղական համայնքների զարգացմանը, ևս 2-ը՝ վերարտադրողական առողջությանն ուղղված անվանակարգերում։
Հիմնադրամից տեղեկացրին նաև, որ մրցույթում հաղթած ՀԿ-ներն իրենց ծրագրերը լայնորեն լուսաբանել են լրատվամիջոցներով։ 2013թ. 2-րդ կիսամյակում դրամաշնորհի արժանացած հասարակական կազմակերպությունների իրականացրած ծրագրերի մասին տեղեկատվությունը տեղադրված է նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի heh.am պաշտոնական կայքում: Այնպես որ՝ որևէ չիրականացված ծրագրի մասին խոսք լինել չի կարող։
Մենք դիմեցինք նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի հակածխախոտային ծրագրերի ղեկավար Նարինե Մովսիսյանին։ Վերջինս տեղեկացրեց, որ մինչև 2013թ. կեսերը ՀՀ նախագահ աշխատակազմի գործընկեր կազմակերպությունը «Զարգացում և ինտեգրացիա» ՀԿ-ն էր։ Ըստ մեր զրուցակցի՝ «Հայաստանն առանց ծխախոտի» դաշինքը բազմիցս բարձրաձայնել է, նամակներ է գրել՝ փորձելով ուշադրությունը գրավել այն փաստի վրա, որ նրանց հակածխախոտային պայքարն իրենք համարում են անարդյունավետ։ Սակայն որևէ շարժ չի եղել մինչև 2013 թվականը։ «Նոր գործընկեր կազմակերպությունը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, այլ գործելաոճ ունի, և պետք չէ երկու տարբեր կազմակերպությունների աշխատանքը շփոթել։ Լրատվամիջոցների այդ հրապարակումներում ես շփոթմունք եմ տեսնում, գուցե նաև դրանք անբավարար լրագրողական հետաքննության հետևանք են»,- նշեց Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի հակածխախոտային ծրագրերի ղեկավարը։ Նա ընդգծեց, որ այստեղ կա նաև պատասխանատվության խնդիր։ Չիրականացված ծրագրերի համար մեղավորները պետք է պատժվեն։ Եթե նախորդ գործընկեր կազմակերպությունն իր քայլերի համար պատասխան տար, ապա այսօր նման շփոթմունք չէր առաջանա։ Նարինե Մովսիսյանը հավելեց, որ նման փաստերը վարկաբեկում են հակածխախոտային պայքարը, և ստեղծվում է թյուր կարծիք, թե հակածխախոտային պայքարն արդյունավետ չէ, մինչդեռ գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ՝ օրենսդրական, տնտեսական և այլն, որոնք շատ երկրներում ունեցել են դրական արդյունքներ։

Դիտվել է՝ 2102

Մեկնաբանություններ