Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Նախագահի աշխատակազմի նոր գործընկեր կազմակերպությունն այլ գործելաոճ ունի

Նախագահի աշխատակազմի նոր գործընկեր կազմակերպությունն այլ գործելաոճ ունի
19.03.2014 | 16:03

Մարտի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվեցին Ցեղասպանության ճանաչմանն ուղղված անվանակարգերի համար հայտ ներկայացրած 23 ՀԿ-ների ծրագրերը։ Հանձնաժողովի անդամներն առանձին-առանձին անդրադարձան ծրագրերի բովանդակությանը, բյուջեներին։ Հատուկ ընդգծվեց, որ որակյալ ծրագրեր ընտրելու խնդիր է դրված։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, նիստի ավարտին խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված անվանակարգերում ներկայացված ծրագրերի մասին, նշեց, որ դրանց մեջ կային բավականին լավ հայտեր։ «Ողջունելի է այն փաստը, որ դրանք ներկայացրել են կազմակերպություններ, որոնք երկար տարիներ զբաղվել են այս գործունեությամբ, ունեն կապեր, գիտելիքներ ու հմտություններ, պարզապես այդ աշխատանքն այժմ ցանկանում են անել հասարակական ուղղվածությամբ՝ հանրայնացնելով իրենց հետազոտությունները։ Կային նաև ծրագրեր, որոնք մեզ տխրեցրին, քանի որ հիմնականում արված էին պահի ազդեցության տակ, առանց գիտակցելու թեմայի կարևորությունը։ Ցեղասպանությունը լուրջ թեմա է, և մենք խիստ գտնվեցինք նման ծրագրերի նկատմամբ։ Կային նաև լավ ծրագրեր, որոնք, սակայն, չէին համապատասխանում մրցույթի բովանդակությանը։ Վերջիններիս, թերևս, խորհուրդ կտանք դիմել այլ մրցույթների»,- ասաց Սուրեն Մանուկյանը։
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթի վերջնական արդյունքները հայտնի կդառնան ապրիլի սկզբին։
Վերջերս մամուլում որոշ նյութեր հրապարակվեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հակածխախոտային պայքարի համար իբրև թե 4 ՀԿ-ների ՀՀ նախագահի դրամաշնորհ տրամադրելու մասին, որոնք որևէ միջոցառում չեն կազմակերպել և չեն պայքարել ծխելու դեմ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ այդ կազմակերպություններին դրամաշնորհ է տրամադրվել այն ժամանակահատվածում, երբ ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը չէր: Իսկ ՀԵՀ-ի` ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն ճանաչվելուց հետո ընկած ժամանակահատվածում դրամաշնորհ ստացած ՀԿ-ների իրականացրած ծրագրերի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, և դրամաշնորհի արժանացած ՀԿ-ների ցանկը բազմիցս ներկայացվել է:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ