Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետ Սարգսյանը Սոչիում կհանդիպի ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին՝ քննարկելու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձ կկատարեն նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությանը: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը: Վարչապետը ներկա կլինի նաև Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը: