Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Սերժ Սարգսյան. Ակնհայտ է, որ տեսանելի ապագայում մեզ հանգիստ չեն թողնելու

Սերժ Սարգսյան. Ակնհայտ է, որ տեսանելի ապագայում մեզ հանգիստ չեն թողնելու
15.02.2014 | 16:53

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է ԵԿՄ 10-րդ համագումարը, որին ներկա են եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: ԵԿՄ համագումարը վարչության նախագահ է վերընտրել արցախյան պատերազմի մասնակից, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին։
Բաց քվեարկությամբ նախագահության անդամներ են դարձել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, գեներալ Սեյրան Սարոյանը, Արա Կետիկյանը և այլք:
Համագումարին ներկա էր և ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը.
«Սրբազան հայրեր, սիրելի մարտական ընկերներ, հարգելի զինակիցներ, ողջունում եմ համագումարի մասնակիցներին, ի դեմս Ձեզ՝ բոլոր նրանց, ովքեր իրենց հոգով և գործով երկրապահ են: Այս համագումարը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ չկա ոչ պատերազմ, ոչ խաղաղություն:
Իրական պատերազմում պարտված և այդ պարտության դառը պտուղները ճաշակած հակառակորդը՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր Ղարաբաղի համար պայքարը շարունակվում է»,- ասաց Սարգսյանը: Նա նշել է, որ հակառակորդի կրակոցից զոհվում են զինվորներ, և դա սովորական մարդասպանություն է. «Նրանք չունեն ոչ կարողություն, ոչ հնարավորություն պատերազմ սկսելու համար: Ահա այս մարդասպանություններն է, որ ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է իր ժողովրդին իբրև պայքար»:
Սարգսյանի խոսքերով՝ հակահայկականությունը առանցքային գաղափար է, որի շուրջ համախմբվում է ադրբեջանական նոր ազգը. «Ահա այս ամենը դարձել են հայրենասիրության հոմանիշ, բայց հայրենասիրություն ասելով հայերը հասկանում են բոլորովին այլ բան: Սահմանի վրա կատարվող մարդասպանություններն ունեն մեկ նպատակ, մենք չպետք է մոռանանք, որ հունվար և փետրվար ամիսները նրանց օրացույցներով սև օրերով են ծանրաբեռնված, նրանք դրա համար մեղադրում են հայերին, աշխարհում բոլորին, բայց ոչ իրենց»:
Նա ավելացրեց, որ այդ մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ՝ բացառել հայ և ադրբեջանցի ժողովուրդների փոխըմբռնման փոխհասկացողության հնարավորությունը. «Թույլ չտան, որ հայ և ադրբեջանցի մարդիկ գոնե բարևեն միմյանց, թույլ չտան, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները միմյանց ներելու և միմյանց ձեռք սեղմելու հնարավորություն ունենան, սա համարում եմ ամենավտանգավորը մեր երկու ժողովուրդների համար:
Քսան տարեկանը չբոլորած մեր երիտասարդները սահմանի վրա կանգնում են այնպես, ինչպես ժամանակին դուք եք կանգնել, չնեղանաք, բայց երբեմն ավելի լավ, քան մենք: Բոլոր այն խոսակցությունները, թե մեր նոր սերունդը այլասերվել է և պակաս հայրենասեր է՝ մնում են լոկ խոսակցություններ, ամեն օր կյանքը մեզ հակառակ օրինակներ է տալիս: Տղեք, ոչ մեկը ավելի խորը չի պատկերացնում պատերազմ կոչվող չարիքը, մենք ուզում ենք ապրել, աշխատել և արարել: Ակնհայտ է, որ տեսանելի ապագայում մեզ հանգիստ չեն թողնելու:
Բաքվի ռեժիմին թվում է՝ եթե մենք չենք թաքցնում մեր կորուստները, մենք թույլ ենք, նրանց թվում է՝ եթե մենք չենք մոլորեցնում մեր ժողովրդին, մենք թույլ ենք, նրանց թվում է՝ եթե մենք բաց, հրապարակավ քննարկում ենք երկրի բոլոր խնդիրները, մենք թույլ ենք: Դրա համար էլ մենք նրանց պես ողորմելի քարոզչություն տանելու կարիք չունենք, դրա համար էլ մենք հաղթել ենք, դրա համար էլ մեր հաղթանակը անշրջելի իրողություն է: Դուք գիտեք ինչպես ժամանակին ընկավ իր իսկ քարոզչական ծուղակը, շատ-շատերը հիշում են, որ իննսունականներին ով դառնում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար, իր պարտքն էր համարում հաջորդ իսկ օրը հայտարարել, որ ինքը անպայման մեկ շաբաթ հետո Ստեփանակերտում թեյ է խմելու, բայց ի ուրախություն մեզ ակնհայտ է, որ Ստեփանակերտում նրանց որևէ մեկը չէր պատրաստվում թեյ հյուրասիրել»:
Սարգսյանի խոսքերով՝ մենք այսօր վկա ենք նույն քարոզչությանը. «Թող շարունակեն, դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, մենք ունենք ծանր փորձություններով անցած հասուն և փայլուն երիտասարդներ, մենք ունենք ապրելու, մանավանդ լավ ապրելու մեծ ցանկություն, իրականություն ենք դարձնելու մեր ցանկությունը և հեռուներից հետ ենք բերելու մեր հարազատներին:
Հարգելի երկրապահներ, ձեզնից յուրաքանչյուրը շատ բան է տվել մեր երկրի համար, հայոց բանակի կայացման համար, փառք ու պատիվ ձեզ դրա համար, այսօրվա մեր կռիվը մեր երկրի վերելքի համար է, հուսահատության ցանկացած դրսևորման դեմ է, աղքատության ճիրաններում հայտնված յուրաքանչյուր մեր հայրենակցի համար է:
Իհարկե, այս ամենը նախևառաջ պետության պարտականությունն է, բայց ակնհատ է, որ միասնականությունն ու համախմբումն է հաջողության հասնելու առաջին նախապայմանը, դրանք իրականացնելու համար անհրաժեշտ եղավ հետևողականություն ու նվիրվածություն:
Մենք ունենք երկրապահների ձայնը խրոխտ, բայց և տարբեր անհատների նվնվոցը հրապարակներում, թե մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, թե կամ շատ բարձրացրեք մեր թոշակները, թե չէ հեղափոխություն ենք անում: Մենք շատ լավ գիտենք՝ ով որտեղ և ինչքան արյուն է թափել»:

Դիտվել է՝ 1056

Մեկնաբանություններ