Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Հայտարարվում է դրամաշնորհային մրցույթ

Հայտարարվում է դրամաշնորհային մրցույթ
03.02.2014 | 10:57

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ըստ հետևյալ անվանակարգերի.

. Հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական իրավունքի վերականգման հիմնահարցը ՀՀ և սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում,
. Հայոց ազգային հիմնախնդիրները իբրև հայության համախմբման և ՀՀ ազգային անվտանգության ամրապնդման կարևորագույն գործոն,
. ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիմնահարցերում համաշխարհային կարծիքի հայանպաստ ձևավորման աջակցության ծրագրերի մշակում, hայկական լոբբինգի քարտեզի ձևավորում,
. Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում,
. Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում,
. Ցեղասպանություն ապրած ազգեր. ինչպիսին պետք է լինի նրանց դերը մարդկության պատմության մեջ (համագործակցության ձևեր),
. Ցեղասպանություն և մշակույթ,
. Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում,
. Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի մերօրյա հերոսներ,
. Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ,
. Ծխելուց զերծ ապրելակերպի օգուտների մասին բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում,
. Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում և պատասխանատու մարմինների ներգրավում առկա օրենսդրության արդյունավետության բարձրացման գործում,
. Ծխելու դեմ պայքարի գործողությունների համատեքստում կրթական ծրագրերի մշակում՝ պետական լիազոր մարմինների ներգրավմամբ,
. Ծխելու դեմ պայքարի ոլորտում հասարակական սեկտորի կարողությունների զարգացում,
. Վերարտադրողական առողջության` պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում,
. Երիտասարդության շրջանում վերարտադրողական առողջության խնդիրների համատեքստում առողջ ապրելակերպի խրախուսում,
. Գյուղական համայնքներում տնտեսական ներուժի խթանման գործում երիտասարդության ներգրավում,
. Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում,
. Կենսաբազմազանության պահպանությունը որպես գյուղական համայնքների առաջընթացի գրավական:

Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումը սկսի ոչ շուտ, քան 2014 թվականի մարտի 20-ը և ավարտի ոչ ուշ, քան 2014 թվականի նոյեմբերի 14-ը:
Մրցութային հայտը պետք է ներկայացվի 2014թ. փետրվարի 1-ից մինչև 2014թ. մարտի 4-ը՝ ժամը 12:00, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:
Դրամաշնորհի մրցույթի մասին այլ մանրամասների կարող եք տեղեկանալ, ինչպես նաև հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի heh.am պաշտոնական կայքից:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ