Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Դադարեցրեք հետապնդումները

Դադարեցրեք հետապնդումները
06.11.2013 | 16:32

ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում բնակվող մեր հայրենակից Կարո Կարապետյանի ղեկավարած կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

Human Rights Defense Իրավապաշտպան կազմակերպությունը իր մտահոգությունն է արտահայտում ՀՀ ոստիկանության ղեկավարության կողմից ՀՀ քրեադատավարական օրենսդրության ակնհայտ խախտման կապակցությամբ: Ըստ հայկական լրատվամիջոցների ս/թ նոյեմբերի 5-ին ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկվել հայտնի քաղաքական գործիչ Շահեն Հարությունյանն ու նրա կողմնակիցները, որոնց առանց մեղադրանքի առաջադրման պահում են ոստիկանատանը օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ: ՀՀ քաղաքացուն ազատությունից ապօրինաբար զրկելը` օրենքով սահմանված ժամկետից ավել անազատության մեջ պահելը, օրենքի կոպիտ խախտում է եւ մեղավորները անմիջապես պետք է ենթարկվեն պատասխանատվության: Human Rights Defense Իրավապաշտպան կազմակերպությունը հորդորում է հայաստանյան իրավապահ մարմիններին չառաջնորդվել իրավունքի եւ օրենքի հետ կապ չունեցող, բազմիցս անգամ ապօրինաբար` այլ նպատակներ հետապնդող, մոտեցումներից` անհարկի կալանավորումից եւ առանց դատարանի որոշման պատժի` կիրառումից: Մեր կողմից բազմիցս անգամ նշվել է, որ քաղաքական գործիչների եւ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ հարուցվող իրավական հետապնդումները պետք է իրականացվեն բացառապես օրենքի բոլոր կանոնների պահպանմամբ: Ժամանակն է, որպեսզի իրավապահ մարմինները հրաժարվեն, անհարկի, չպատճառաբանված եւ չհիմնավորված խափանման միջոցների կիրառումից: Ակնհայտ է, որ բերման ենթարկվածներից որեւէ մեկը` հատկապես Շանթ Հարությունյանը, չի պատրաստվում թաքնվել քննությունից կամ խանգարել քննությանը: Շանթ Հարությունյանն ու իր հետ բերման ենթարկված եւ անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ իրականցվող հետապնդումները գտնվում են մեր կազմակերպության ուշադրության կենտրոնում: Մեր կազմակերպությունը բոլոր օրինական ճանապարհներով հետեւելու է գործընթացին, անհրաժեշտության դեպքում օգտագործելով հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ դեմոկրատական երկրների օժանդակությունը:

HUMAN RIGHTS DEFENSE

Դիտվել է՝ 857

Մեկնաբանություններ