Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Ֆուտբոլի բակային մրցաշար՝ Վանաձորում

Ֆուտբոլի բակային մրցաշար՝ Վանաձորում
07.09.2013 | 13:34

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) և “Լոռու ուսանողական միավորում” ՀԿ-ն սեպտեմբերի 10-20-ը Վանաձորում կանցկացնեն ֆուտբոլի բակային պատանեկան մրցաշար։ Նշենք, որ հենց Վանաձորի պատանեկան թիմերն են դիմել ՀԵՀ-ի Լոռու մարզային կենտրոնին նման ծրագիր կազմակերպելու համար։

Բակային ֆուտբոլի առաջնությանը կմասնակցի նախապես ընտրված 11 թիմ, որոնց կազմում խաղում են 14-16 տարեկան պատանիներ։ Առաջնությունը կանցկացվի ֆուտզալի կանոնակարգով և օլիմպիական կարգով: Հաղթող երեք թիմերը կպարգևատրվեն գավաթներով և անհատական պատվոգրերով:

Դիտվել է՝ 1259

Մեկնաբանություններ