ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Վերանշանակվել են Սեյրան Օհանյանն ու Էդվարդ Նալբանդյանը

Վերանշանակվել են Սեյրան Օհանյանն ու Էդվարդ Նալբանդյանը
20.04.2013 | 18:07

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով իրենց պաշտոններում են վերանշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը և ՀՀ արտաքին գործերի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար

Պաշտոնը ստանձնել է
15 Ապրիլ 2008

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
16 հուլիսի 1956 թ., Հայաստան

Կրթություն
1973 -1978 թթ. - Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ
1986 -1988 թթ. - ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրա` մասնագիտացումը` միջազգային հարաբերություններ, քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն
1978 -1983 թթ. - Լիբանանում ԽՍՀՄ դեսպանություն
1983 - 1986 թթ. - ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարություն
1986 -1992 թթ. - Եգիպտոսում ԽՍՀՄ, ապա` Ռուսաստանի դեսպանության խորհրդական
1992 - 1993 թթ. - Եգիպտոսում Հայաստանի գործերի հավատարմատար
1994-1998 թթ. - Եգիպտոսում ՀՀ դեսպան
1995 - 1999 թթ.- Մարոկկոյում և Օմանում ՀՀ դեսպան (նստավայրը` Կահիրե)
1999 - 2008 թթ. - Ֆրանսիայում ՀՀ դեսպան
2000 - 2008 թթ. - Իսրայելում ՀՀ դեսպան (նստավայրը` Փարիզ),
2004 - 2008 թթ. - Անդորրայում ՀՀ դեսպան (նստավայրը` Փարիզ),
2006 - 2008 թթ. - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ նախագահի անձնական ներկայացուցիչ:
2008 թ.-ից` ՀՀ արտաքին գործերի նախարար
2012 թ. հունիսի 4-ին վերանշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում:

Այլ տվյալներ
ՀՀ Նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Հատուկ հանձնարարություններով այցելել է տարբեր երկրներ իբրև Հայաստանի Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց: Բազմաթիվ միջազգային կոնֆերանսներում ներկայացրել է Հայաստանը:
Մերձավոր Արևելքի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է:
Ֆրանսիական Հանրապետության Պատվո լեգեոնի ասպետ է: Ունի Ժողովուրդների բարեկամության և Սուրբ Աթոռի Սուրբ Գրիգորի Մեծ Խաչի շքանշաններ, «Մխիթար Գոշ» մեդալ:

Կուսակցական պատկանելությունը`
Անկուսակցական:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար

Պաշտոնը ստանձնել է
14 Ապրիլ 2008

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1962 թ., 1 հուլիսի, ք. Շուշի

Կրթություն
Ավարտել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը

Աշխատանքային գործունեություն
1983 թ. ծառայության է մեկնել Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի զորախումբ:
1988 թ. հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում
տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին:
1989 թ. օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, իսկ
1990 թ. սեպտեմբերին` մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնին:
1992 թ. ապրիլին` մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է ԼՂՀ պաշտպանության բանակում:
Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին:
1992 թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին:
1994թ. սեպտեմբերից մինչև 1998թ. հոկտեմբերը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը:
1998 թ. հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:
1999 թ. օգոստոսին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար:
2000 թ. հունվարին` ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:
ՀՀ նախագահի 2007թ. մայիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ -պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
2008 թ. ապրիլին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար
2012 թ. հունիսի 4-ին վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում:
1995 թ. շնորհվել է գեներալ-մայորի,
2000 թ.` գեներալ-լեյտենանտի, իսկ
2007 թ. մայիսին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում:

Այլ տվյալներ
1999թ. սեպտեմբերին շնորհվել է Արցախի հերոս կոչում` Ոսկե արծիվ շքանշանի հանձնումով:
Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի, Տիգրան Մեծ շքանշաններով,
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով:
Պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով,
Շուշիի ազատագրման համար, ինչպես նաեւ գերատեսչական այլ մեդալներով:

Կուսակցական պատկանելությունը`
Անկուսակցական:

Դիտվել է՝ 1406

Մեկնաբանություններ