Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Առաջարկվել է երկարաձգել դպրոցական գարնանային արձակուրդները

Առաջարկվել է երկարաձգել դպրոցական  գարնանային արձակուրդները
22.03.2013 | 14:42

2012 թվականի հոկտեմբերից հանրապետությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքներով գրիպի և սուր շնչառական վարակների հիվանդացության աճ է արձանագրվել:

Ընթացիկ տարվա փետրվարից հանրապետությունում սուր շնչառական վիրուսային հիվանդություններով` այդ թվում` գրիպով, նախորդ տարվա համեմատությամբ հիվանդացության մակարդակի կրկնակի աճ է դիտվել: Այդ նույն ժամանակից սկսած հանրապետության դպրոցներում իրականացվող մոնիտորինգի արդյունքներով պարզվել է, որ դրանցում բացակայությունների գրեթե 10%-ը պայմանավորված է եղել սուր շնչառական վարակներով: Սակայն դպրոցների գարնանային արձակուրդներին հաջորդող օրերին նկատվել է հիվանդացության նվազում, ինչի մասին փաստում են փետրվարի 19-ից մինչև օրս իրականացված մշտադիտարկման արդյունքները: Թեև նվազել են նաև պոլիկլինիկաների և շտապ օգնության կանչերը, սակայն հոսպիտալացման դեպքերը շարունակում են մնալ նույն մակարդակի վրա: Համադրելով համաճարակաբանական վերլուծության արդյունքները, պարզ է դառնում, որ դպրոցական արձակուրդները զգալի նպաստել են գրիպի և մյուս սուր շնչառական վարակների նվազեցմանը:

Հարկ է նշել, որ հանրապետությունում գրիպով և սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված համաճարակային գործընթացը դեռևս չի մարել և կանխատեսվում է, որ այն կերկարաձգվի առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում:

Դպրոցների գործունեության վերսկսումից հետո կարող է դիտվել գրիպի և սուր շնչառական վարակների աճ, քանի որ փակ տարածքներում երեխաների սերտ շփումները, հիվանդացության սեզոնային բնույթը, հիվանդության կարճ գաղտնի շրջանը, բարձր վարակելիությունը, ինչպես նաև առաջիկայում եղանակի ջերմաստիճանի կանխատեսվող նվազումը կնպաստեն վիրուսային վարակների տարածմանը:

Գրիպի ու սուր շնչառական հիվանդությունների հետագա համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը երկարաձգել դպրոցների գարնանային արձակուրդները ևս մեկ շաբաթով` մինչև 2013 թվականի մարտի 29-ը, ինչը զգալի կնպաստի գրիպով հիվանդացության շարունակական նվազմանը և համաճարակային իրավիճակի բարելավմանը:

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ