Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Կայացել է ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Կայացել է ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
19.03.2013 | 12:34

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի և Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները:

Հաշվի առնելով կարգավորիչ գիլյոտին արագ բարեփոխումների գործիքի հեղինակ, Հայաստանում իրականացվող կարգավորիչ գիլյոտին ծրագրի գլխավոր խորհրդատու Սքոթ Յակոբսի կողմից Բարեփոխումների խորհրդի նախորդ նիստին ներկայացված առաջարկությունները՝ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջինիս հետ քննարկել և մշակել է ՀՀ-ում կարգավորիչ գիլյոտինի անցումային ծրագիրն ու իրավական ակտերի գույքագրման ստուգաթերթը, որոնք հաստատվել են խորհրդի կողմից: Ներկայացվել է նաև իրավական ակտերի վերանայման ստուգաթերթը, որը ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ քննարկումներից հետո կներկայացվի խորհրդի հաստատմանը:
Ստուգաթերթերի կիրառմամբ այսուհետ յուրաքանչյուր ոլորտում գիլյոտինի իրականացման ընթացքում տվյալ ոլորտը կարգավորող պետական մարմիններն ու բիզնեսի ներկայացուցիչներն առավել մեծ ներդրում կունենան իրավական ակտերի գույքագրման և վերանայման գործընթացում, այնուհետ՝ բոլոր կողմերի առաջարկությունների հիման վրա Օրենդրության կարգավորման ազգային կենտրոնը կձևավորի բարեփոխումների փաթեթը: Կներդրվի նաև օրենսդրական ակտերի եւ բիզնես գործընթացների ամբողջական շտեմարան ,Էլեկտրոնային գիլյոտինե համակարգը: Այն նախ օրենսդրական ակտերի էլեկտրոնային հարուստ բազա կլինի, երկրորդ՝ մեծապես կնպաստի պետության հետ բիզնեսի և քաղաքացիների փոխհարաբերությունների թափանցիկությանը:

Դիտվել է՝ 1226

Մեկնաբանություններ