38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Կշնորհավորեմ այն մարդուն, ով ոչ թե ընտրվել, այլ զբաղեցրել է նախագահի աթոռը»

«Կշնորհավորեմ այն մարդուն, ով ոչ թե ընտրվել, այլ զբաղեցրել է նախագահի աթոռը»
16.02.2013 | 16:59

«Հենարան» ակումբում նախագահի թեկնածու Արման ՄԵԼԻՔՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին, չի քվեարկելու և ընտրատեղամասերում չի ունենալու վստահված անձ: Իր այս որոշումը հիմնավորեց նրանով, որ ընտրություններն անօրինական գործընթաց են:
«Անձամբ չեմ մասնակցելու քվեարկությանը, կոչ եմ արել իմ այս տեսակետը կիսողներին քվեարկել իմ անվան դիմաց ոչ թե որպես նախագահի թեկնածուի, այլ նրա համար, որ նրանք կողմ են իմ քաղաքական դիրքորոշմանը»,- ասաց Ա. Մելիքյանը, նշելով, որ թեև ինքը չի քվեարկելու, սակայն իրենք ընտրատեղամասերում կունենան մարդիկ, ովքեր մասնակցելու են ընտրություններին և հետևելու են գործընթացի անցկացմանը, որից հետո կհրապարակեն քվեարկության վերաբերյալ իրենց կարծիքը:
Անկախ ամեն ինչից, նախագահի թեկնածուի խոսքով, նույնիսկ կեղծված ընտրությունների դեպքում, Հայաստանում կլինի իշխանություն, որը կկոչվի «լեգիտիմ, թե` դե ֆակտո, նրանց հետ պետք է հաշվի նստել, քանի որ նրանք են լինելու որոշումներ ընդունողի դերում»:
Հետընտրական գործընթացները, թեկնածուի կարծիքով, «բարդ» և «ցավոտ» կլինեն, բայց ոչ թե բախումների, այլ` բարոյահոգեբանական տեսանկյունից։
Արդյոք կշնորհավորի՞ Արման Մելիքյանը ընտրված նախագահին. «Ես կշնորհավորեմ այն մարդուն, ով կզբաղեցնի նախագահի աթոռը, բայց միայն այն բանի համար, որ նա այդ աթոռն է զբաղեցրել, ոչ թե ընտրվել»,-ընդգծեց բանախոսը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ