ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Պետական աջակցության ծավալն ավելացել է

Պետական աջակցության ծավալն ավելացել է
24.01.2013 | 12:54

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Երկու որոշմամբ կառավարությունը հաստատել է Հայաստանի հողօգտագործողներին 2013 թ. համար մատչելի գնով դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը։ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ծրագրերն իրականացնելու համար սուբսիդիա տրամադրելու նպատակով մրցակցային հիմունքներով կազմակերպել ընտրություն դիզելային վառելանյութ և պարարտանյութ ներկրող խոշոր կազմակերպություններից։ Նախատեսվում է հողօգտագործողներին տրամադրել ավելի քան 17 միլիոն լիտր վառելանյութ և մոտ 11 հազար տոննա ամոնիակային սելիտրա։ Ընդ որում, դիզելային վառելանյութը կհատկացվի 1 լիտրը 350 դրամով, 50 կիլոգրամ կշռով մեկ պարկ պարարտանյութը` 6 հազար դրամով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտակմամբ այս երկու ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ այս տարի տրամադրվող աջակցության ծավալն ավելացել է, ինչի շնորհիվ կարելի է ենթադրել, որ մշակվող հողատարածությունները նույնպես զգալիորեն ավելացելեն։

ՀՀ կառավարությունը հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը։ Ծրագրի նպատակներն են պետական ուղղակի աջակցության գործիքների միջոցով խթանել ՓՄՁ զարգացումը, այդ ճանապարհով նպաստել երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամաչափության հաղթահարմանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը, բարձրացնել զբաղվածության և ինքնազբաղվածության մակարդակը։ Կատարելով ՓՄՁ աջակցության հերթական քայլը` կառավարությունը դրանով իսկ կարևորում է ՓՄՁ դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրի սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում։ Ծրագրի իրականացման համար ՀՀ 2013 թ. պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 150 մլն դրամ, որի հաշվին կապահովվի անձնակազմի և փորձագետների` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցների վարձատրությունը։ Ծրագրի իրականացման արդյունավետությունը և ֆինանսական գործիքների ճկունությունն ապահովելու նպատակով 2013 թ. կմիավորվեն սկսնակ գործարարների ֆինանսական աջակցության և վարկային երաշխավորությունների դրամագլուխները որպես մեկ միավորված դրամագլուխ։

Վերաբաշխում կատարելով 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել է ֆինանսական միջոցներ, որոնք ուղղվելու են համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնների կազմակերպման նպատակով նախարարությանը հատկացված 11 տարածքների պայմանների բարելավմանը։ Նշված կենտրոնների միջոցով սոցիալապես անապահով խավերին ծառայություն է մատուցվելու «մեկ պատուհանի» սկզբունքով։

Դիտվել է՝ 1323

Մեկնաբանություններ