13.02.2015|
11:22
Գլխավոր ապացույցների, փաստաթղթերի և հավաստի վկայությունների հետաքննության արդյունքը հետևյալն էր. «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարների կողմից սկզբնական շրջանում պատերազմական գործողություններին մասնակցելու համար ստեղծված «Թեշքիլաթը մահսուսե»-ն, ինչպես պարզ երևում է մեղադրական փաստաթղթերից, բացառապես գաղտնի բնույթ էր կրում, և նրա բուն նպատակը հանցագործ արարքներ կատարելն էր: