Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել 3 հոգու դի

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել 3 հոգու դի
09.01.2013 | 20:10

Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արաքսավան գյուղից դեպի Նորամարգ գյուղ տանող գյուղամիջյան կամրջի տակ՝ ջրանցքում, ավտոմեքենա կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ոստիկանության Արարատի և Մասիսի օպերատիվ քննչական խմբերը՝ Արտաշատի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանի և Մասիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ:

Գյուղացիները, ոստիկանության և Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատն ու Արարատի մարզի փրկարարական ջոկատի աշխատակիցները ջրանցքից դուրս են բերել 3 հոգու դի: Ջրանցքում հայտնաբերվել է նաև «Վազ 2103» մակնիշի 32 ՕԼ 110 համարանիշի ավտոմեքենան: Հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ մահացածները Վերին Արտաշատ գյուղի բնակիչներ, 36-ամյա Պապոն Ավագյանը, 53-ամյա Վանիկ Թադևոսյանը և 12-ամյա Վաչիկ Թարվերդյանն են:

Ավտոմեքենայից դուրս է բերվել նաև սատկած շուն և որսորդական հրացան: Ըստ տեղեկությունների, ժամեր առաջ նշված անձինք գյուղում հայտնել էին, թե գնում են որսի:

Ժամանել էին նաև Արտաշատի և Մասիս շտապօգնության բրիգադները, սակայն նրանք իրենց հետ ոչ մի անհրաժեշտ պարագա չեն ունեցել՝ ոչ պատգարակ և ոչ էլ սավաններ: Դիակները տեղափոխեցին փրկարարները՝ ոստիկանների և գյուղացիների օգնությամբ:

Դիտվել է՝ 1247

Մեկնաբանություններ