2013 թ. ՀՀ նախագահական ընտրությունների թեկնածուի փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրին «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, անկուսակցական Արման Մելիքյանը` սեփական նախաձեռնությամբ: Մինչ այդ առաջադրվել էին Երևանի մամուլի ակումբի նախագահ, անկուսակցական Նարինե Մկրտչյանը, անկուսակցականներ Պավլիկ Սարգսյանը և Մհեր Հայրապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: