Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են
29.12.2012 | 12:25

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.
Դեկտեմբերի 29-ին` ժամը 10.30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց։
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է՝ 1099

Մեկնաբանություններ