Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Պարզաբանում է «ՀայՌուսգազարդի» հասարակայնության հետ կապերի ծառայությունը

Պարզաբանում է «ՀայՌուսգազարդի» հասարակայնության հետ կապերի ծառայությունը
26.11.2012 | 23:48

Բազմիցս առիթ ենք ունեցել հանրությանը ներկայացնելու, որ ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին, համաձայն որի` սպառողներին մատակարարվող մեկ խորանարդ մետր բնական գազի ջերմատվությունը չի կարող 7600 կիլոկալորիայից (կկալ) ցածր լինել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010 թ. 54Ն որոշմամբ հաստատված բնական գազի սակագինը սահմանվել է 7900 կկալ գազի ջերմատվության բազային արժեքի հիման վրա:
Մինչդեռ մատակարարվող բնական գազի ջերմատվության ցուցանիշը առնվազն վերջին մի քանի տարիներին փաստացի կազմել է 8000-8600 կկալ:
Բնական գազի որակական հատկանիշները կանոնավոր կերպով ստուգման են ենթարկվում ինչպես Վրաստանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայանում, հայ-վրացական սահմանին գտնվող «Կողբ» գազաչափիչ կայանում, այնպես էլ հանրապետության տարածքում` հավատարմագրված ստացիոնար և շարժական լաբորատորիաների միջոցով: Այս լաբորատորիաներից բացի, որոնք, այո, պատկանում են «ՀայՌուսգազարդին», անկախ լաբորատորիաներ ունեն Հայաստանի խոշորագույն գազսպառողները, այդ թվում` Հրազդանի ՋԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը և «Արարատցեմենտ» գործարանը, որոնց հետ սահմանված աշխատանքային կարգով իրականացվում են գազի որակի համատեղ փորձարկումներ ու փոխստուգումներ: Ընդ որում, այդ լաբորատորիաները համատեղ աշխատում են ամեն օր` վերահսկելով մատակարարվող գազի որակը: Վերը նշված սպառողները միջին հաշվով օրական սպառում են ավելի քան 4,5 մլն խմ գազ և հետաքրքրված են իրենց անկախ ստուգումներն իրականացնելով, որովհետև ավելի բարձր կալորիականություն ունեցող գազի համար նրանք վճարում են, համապատասխանաբար, ավելի բարձր սակագնով, որը հաշվարկվում է հանձնաժողովի կողմից հաստատված բանաձևով: Ի դեպ, նրանց կողմից մշտապես իրականացվող գազի որակի և կալորիականության հետ կապված անկախ փորձաքննությունը երբեք դժգոհության առիթ չի հանդիսացել:
Ինչ վերաբերում է գազի որակի կամ կալորիականության հետ կապված ժամանակ առ ժամանակ հնչող ոչ մասնագիտական, հաճախ նաև ապակողմնորոշող հայտարարություններին, ապա պարզապես տրամաբանությունից դուրս է, որ նույն գազատրանսպորտային համակարգով սպառողներին հնարավոր է տարբերակված գազ մատակարարել կամ «գազի փոխարեն օդ վաճառել»:
Անդրադառնալով ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի ներկայացուցիչների կողմից գազամատակարարման պայմանների, գազի որակի վերաբերյալ պարբերաբար հնչող բողոքներին, տեղեկացնենք, որ դրանք անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը: Մեկ անգամ ևս նշենք, որ թե՛ «ՀայՌուսգազարդ»-ը, թե՛ ջերմոցային տնտեսությունները տնտեսավարող սուբյեկտներ են և իրենց գործունեության տիրույթում առաջնորդվում են բացառապես բիզնեսի կառավարման նորմերով: Եվ երևի թե հարկ չկա լրացուցիչ մանրամասնելու, որ «ՀայՌուսգազարդ»-ը` որպես տնտեսավարող սուբյեկտ, այլ տնտեսավարողների բիզնեսի նկատմամբ սոցիալական պատասխանատվություն չի կրում: Ավելին, շուկայական օրենքի պահանջներից ելնելով, սպառողների հետ աշխատում է հավասար դաշտում` մատակարար-սպառող պայմանագրային հարաբերություններում ապահովելով բոլոր պահանջները: Հակառակը, մի շարք ջերմոցային տնտեսությունների կողմից մշտապես առկա է ֆինանսական կարգապահության թերացում` միլիոններ կազմող դեբիտորական պարտք, տասնյակից ավելի գործեր դատարաններում:
Հետևապես, ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի կողմից անպատասխանատու և «օդում արված» հայտարարությունների փոխարեն օբյեկտիվ փաստարկներ ներկայացնելու համար կառաջարկեինք հասարակական կազմակերպությանը` ձեռք բերել անկախ լաբորատորիա և կազմակերպել սեփական փորձաքննություն:

Դիտվել է՝ 1022

Մեկնաբանություններ