Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին: Կառավարության ղեկավարը հայ կինոարվեստում ունեցած պատկառելի վաստակի, ներդրած ակնառու ավանդի և անզուգական վարպետության համար Արտավազդ Փելեշյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
Տիգրան Սարգսյանն աշխարհահռչակ գործչին մաղթել է քաջ առողջություն և նորանոր ձեռքբերումներ կինոարվեստի բնագավառում: